Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը հաղթում է Դանիայի ընտրություններում, կուսակցության առաջնորդ Մետե Ֆրեդրիքսենը կդառնա երկրի նոր վարչապետ, վկայում են ընտրական հանձնաժողովի պաշտոնական տվյալները՝ քվեների գրեթե 100 տոկոսը հաշվելուց հետո, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով TV2 հեռուստաալիքին:
Դանիայի վարչապետ Լարս Լոկե Ռասմուսենն արդեն ընդունել է պատությունն ընտրություններում:
Սոցիալ-դեմոկրատները «կարմիր դաշինքի» մյուս կուսակցությունների հետ ստանում են 91 տեղ երկրի խորհրդարանում, աջ կենտրոնամետները՝ 75 տեղ 179-ից: Դանիայի Լիբերալ կուսակցությունը՝ երկրի գործող վարչապետի կուսակցությունը, հավաքել է քվեների 23,4 տոկոսը և խորհրդարանում դարձել թվաքանակով երկրորդը: Աջ «Դանիայի ժողովրդական կուսակցությունն» զգալիորեն թուլացրել է իր դիքերը և հավաքել է քվեների 8,8 տոկոսը՝ գրեթե 10 տոկոսով պակաս անցյալ ընտրությունների համեմատությամբ