Հռոմի Ֆրանցիսկոս պապը հուլիսի 4-ին կընդունի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Իտալիա նրա այցի ժամանակ: Այս մասին հաղորդել է France-Presse գործակալությունը՝ վկայակոչելով պապի մամուլի քարտուղար Ալեսանդրո Ջիզոտիին:
«Ես կարող եմ հավաստել, որ սուրբ հայրը (Ֆրանցիսկոս պապը) Վատիկանում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին կընդունի հուլիսի 4-ին»,- նշել է Ջիզոտիին:
Ավելի վաղ Կրեմլում հաստատել են Իտալիա այցելելու՝ նախագահի պլանները, սակայն այցի ժամկետների և Վատիկան այցելելու՝ Պուտինի պլանների մասին չեն հայտնել: