Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում Զաքար Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու կասկածանքով ձերբակալված՝ ՀՀ ոստիկանության զորքերի շտաբի նախկին պետ Գեղամ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը:
«Մեղադրանք է առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Սպանությունը՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը): Գեղամ Պետրոսյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան»,- ասաց Օհանջանյանը:
Ավելի վաղ, Գեղամ Պետրոսյանի պաշտպանը բողոքարկել էր Մարտի 1-ի գործով սպանություն կատարելու կասկածանքով նրա ձերբակալման որոշումը: