Հռոմի Ֆրանցիսկոս պապը փոխել է Տերունական աղոթքի անգլերեն տեքստը, որպեսզի հավատացյալի փորձության պատասխանատվությունը լինի սատանայի, այլ ոչ թե Աստծո վրա:
«Ու մեզ փորձության մի տանի» տողերն այսուհետ կհնչեն «թույլ մի տուր մեզ ընկնել փորձության մեջ»: Այսպիսով, ինչպես բացատրել է կաթոլիկ եկեղեցու ղեկավարը, Աստված մարդուն չի տանում փորձության, այլ օգնում է դուրս գալ դրանից: Ավելի վաղ այս փոփոխությունը կատարվել էր նաև ֆրանսերեն տեքստում:
Հռոմի պապը նման որոշում է կայացրել աստվածաշնչային տեքստերի 16 տարվա ուսումնասիրությունների արդյունքում: Աստվածաբանները եկել են եզրահանգման, որ իսկզբանե Հիսուսի կողմից արամեերենով ասված տեքստը հունարեն և այլ լեզուներով թարգմանության ժամանակ խեղաթյուրվել է: