«2018թ. պետական բյուջեի կատարման հաշվետվության» քննարկման ժամանակ ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն անդրադարձել է ՀՀ-ԵՄ համաձայնագրին: Նախարարի խոսքերով, ՀՀ-ԵՄ համաձայնագրի ճանապարհային քարտեզը վերջնական հաստատման կներկայացվի հունիսի 13-ին, Բրյուսելում կայանալիք ՀՀ-ԵՄ բարձրագույն քաղաքական մարմնի գործընկերության խորհրդի երկրորդ նիստում:
Մնացականյանը հայտնել է նաև, նիստին ՀՀ պատվիրակությունը մասնակցելու է լայն կազմով: Նա նշել է, որ ՀՀ-ԵՄ ճանապարհային քարտեզը կլինի համատեղ սեփականություն:
Նախարարը նշել է, որ համաձայնագիրն ամբողջությամբ ուժի մեջ կմտնի բոլոր անդամ պետությունների կողմից վավերացման գործընթացն ավարտին հասցնելուց հետո: