Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հերթական անգամ կոչ է արել լրագրողներին սպասել, մինչև որ պաշտոնապես հայտարարվի Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ-ների ղեկավարների հանդիպման ժամկետը, հայտնում է News.am-ը:
Լրագրողների հետ զրույցում նախարարը, պատասխանելով հանդիպման մասին հարցին, հիշեցրել է, որ պայմանավորվածության համաձայն՝ կողմերն այդ մասին կտեղեկացնեն միաժամանակ։ «Օրը մոտենում է»,- հավաստիացրել է ԱԳՆ ղեկավարը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ խոսվում էր Վաշինգտոնում նախարարների հանդիպման հնարավորության մասին։
Պատասխանելով Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ՀԿ ներկայացուցիչների հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպման մասին հարցին՝ նախարարը հիշեցրել է, որ նրա տեսակետն արտահայտում է նախագահ Ալիևը։ Ընդհանուր առմամբ, Մնացականյանը կարծում է, որ «հանդիպման փաստն առաջնահերթ նշանակություն չի կրում, թեև չարժե անտեսել այն»։