Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն առաջիկայում կմեկնի Իրան, որտեղ ի շարս այլ հարցերի, կքննարկի Իրանի և Միացյալ Նահանգների սրված հարաբերությունները մեղմելու համար միջնորդելու հնարավորությունը, հայտնում է Ազատություն Ռադիոկայանը:
Ճապոնական լրատվամիջոցնեի փոխանցմամբ, Աբեն հունիսի 12-ից 14-ը կլինի Իրանում, որտեղ նախատեսված է նրա հանդիպումը իսլամական հանրապետության գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեիի հետ:
Դա կլինի անցած չորս տասնամյակների ընթացքում Ճապոնիայի կառավարության ղեկավարի առաջին այցը Թեհրան:
Տոկիոն Վաշինգթոնի մերձավոր դաշնակիցներից է և միաժամական լավ հարաբերություններ ունի Իրանի հետ: