Թերեզա Մեյը այսօր պաշտոնապես կլքի Մեծ Բրիտանիայում իշխող Պահպանողական կուսակցության առաջնորդի պաշտոնը, սակայն կշարունակի մնալ Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնում, քանի դեռ չի որոշվել նրա փոխանորդը, փոխանցում է Интерфакс-ը:
Պահպանողականների առաջնորդի և, հետևաբար, Մեծ Բրիտանիայի վարչապետի հավակնորդները իրենց թեկնածությունը կներկայացնեն հունիսի 10-ին: Պահպանողական պատգամավորների շրջանում քվեարկությունը կկայանա հունիսի 13-ին: