Թրամփը հայտնել է ռուս-ամերիկյան հարաբերությունների վատացման պատճառը

11:42     7 հունիսի, 2019

ԱՄՆ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերի հետաքննությունը փչացրել է ԱՄՆ-ի և Ռուսաստանի հարաբերությունները: Այս մասին Թրամփը հայտարարել է Fox News-ին տված հարցազրույցում:

«Կարծում եմ, մենք կարող ենք լավ հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ», - ասել է նա:

Մյուլերը երկու տարվա ընթացքում հետաքննել է Ռուսաստանի հնարավոր միջամտությունը 2016 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններում, ինչը Մոսկվա հերքում է:

Ապրիլին Մյուլերն ավարտել է հետաքննությունը` հաստատելով միջամտության մեղադրանքը: Սակայն նա Թրամփի և Ռուսաստանի միջև հանցավոր համաձայնության ապացույցներ չի գտել:


© armedia.am