Արգենտինան և Բրազիլիան դիտարկում են միասնական արժույթի ստեղծման հնարավորությունը: Այդ մասին հայտնել Է Globo բրազիլական թերթը: Հրատարակության տեղեկատվություններով՝ նման պլանների մասին ազդարարել են Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն և երկրի Էկոնոմիկայի նախարար Պաուլու Գեդեսը:
Ինչպես հայտնել Է թերթը՝ վկայակոչելով ձեռնարկատիրական շրջանների աղբյուրներին, նման մակրոտնտեսական նախագիծ առաջարկվում Էր նաև ավելի վաղ: Նրանց կարծիքով՝ այն երկու պետությունների քաղաքական դիրքերի մերձեցման բնական շարունակությունը կարող է հանդիսանալ:
Ապագա արժույթի աշխատանքային անվանումը՝ պեսո ռեալ, կազմվել Է հարավամերիկյան հանրապետությունների ներկայիս դրամական միավորների անվանումներից (պեսոն Արգենտինայի արժույթն Է, ռեալը՝ Բրազիլիայի):