Պերուի իշխանությունները որոշել են այցագրային ռեժիմ սահմանել Վենեսուելայի հետ՝ այդ երկրից միգրանտների մեծ հոսքի պատճառով: Հունիսի 6-ին այդ մասին հայտարարել Է հանրապետության նախագահ Մարտին Վիսկառան:
«Մենք անվտանգ և կարգավորված միգրացիա ենք ցանկանում: Այն այդպիսին կարող Է լինել Վենեսուելայի քաղաքացիների մուտքի վերահսկողության դեպքում: Ուստի հունիսի 15-ից երկիր կարող են ժամանել միայն անձնագրով և համապատասխան այցագրով վենեսուելացիները»,- մեջբերում Է նրա խոսքը El Comercio-ն:
Պերու մուտքի համար հարևան երկրի քաղաքացիներին անհրաժեշտ կլինի ստանալ հումանիտար այցագիր հանրապետության հյուպատոսություններից մեկում:
Պերուի միգրացիոն ծառայության տվյալներով՝ Բոլիվարյան Հանրապետությունում ծայր առած ճգնաժամի ընթացքում երկիր Է ժամանել 800 հազար վենեսուելացի: