Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր խորհրդական Յալչըն Թոփչուն արձագանքել է Ամերիկայի հայ դատի հանձնախմբի (ANCA) Twitter-ի այն գրառմանը, որով կոչ էր արվում Ստամբուլը նորից վերածել Կ. Պոլսի, հայտնում է Ermenihaber-ը:
ANCA-ն իր էջում հրապարակել էր Այա Սոֆա տաճարի (Սուրբ Սոֆիայի) լուսանկարը, որում երևում էին Հայաստանի և Հունաստանի պետական դրոշները։ Իսկ լուսանկարին կից արված էր գրառում, որտեղ ասված էր.
«Ստամբուլը կրկին դարձնենք Կ. Պոլիս»։
Ի պատասխան այդ գրառմանը Թոփչուն Twitter-ի իր էջում գրել է.
«Հնարավոր չէ, որ դուք դա իրականացնեք։ Ասենք, թե դա արեցիք, բայց նույնիսկ այդ ժամանակ էլ բացառվում է, որ դուք դա կարող եք տեսնել, որովհետև ձեզնից ոչ մեկի ուսերին գլուխ չի լինի»։