ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ու Մեքսիկան փոխհամաձայնության են եկել ներգաղթյալների և մաքսատուրքի հարցերում, հայտնում է Gazeta.ru-ն:
Ըստ Թրամփի, Մեքսիկան համաձայնվել է ուժեղացնել ԱՄՆ-ի հետ սահմանի վերահսկողությունը, ինչի շնորհիվ հնարավոր կլինի պայքարել անօրինական ներգաղթի դեմ:
«Ուրախ եմ, որ Միացյալն Նահանգներն ու Մեքսիկան ընդհանուր հայտարարի են եկել»,- ասել է Թրամփն ու հավելել, որ Մեքսիկային ներկրվող ապրանքների համար նախապես հայտարարած 5 տոկոս մաքսատուրքի սահմանման որոշումը ժամանակավորապես կկասեցնի:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ եթե երկու երկրները փոխհամաձայնության չգան, հունիսի 10-ից Մեքսիկային ներկրվող բոլոր ապրանքների համար 5 տոկոս մաքսատուրք կսահմանվի: