Ղազախստանում մեկնարկել են արտահերթ նախագահական ընտրությունները, փոխանցում է РИА Новости-ն:
Արտահերթ ընտրությունները նշանակվել են մարտին երկիրը մոտ 30 տարի կառավարած Նուրսուլթան Նազարբաևի հրաժարականից հետո:
Արտահերթ ընտրություններին մասնակցում է 7 թեկնածու՝ այդ թվում ժամանակավոր նախագահ Ժոմարտ Տոկաևը, ում առաջադրել է Նազարբաևի գլխավորած «Նուր Օթան» կուսակցությունը: