Միացյալ Թագավորության նախկին ԱԳ նախարարը և վարչապետի գլխավոր թեկնածու Բորիս Ջոնսոնը խոստացել է չվճարել Բրյուսելին ԵՄ կազմից երկրի դուրս գալու համար 39 մլրդ ֆունտ ստերլինգի (50 մլրդ դոլար) չափով փոխհատուցում, քանի դեռ Լոնդոնը չի համաձայնեցրել նոր, Մեծ Բրիտանիայի համար ընդունելի համաձայնագիրը Brexit-ի պայմանների շուրջ:
«Կարծում եմ, որ մեր ընկերներին և գործընկերներին պետք է հասկանալ, որ գումարը չի վճարվի, քանի դեռ մենք հստակություն չունենք հետագա գործողությունների մասով: Ինձ միշտ տարօրինակ թվացել, որ մենք համաձայնվել ենք այդ գումարն ամբողջությամբ վճարել նախքան վերջնական գործարքը կնքելը»,-ասել է նա The Sunday Times-ին տված հարցազրույցում: