Չինաստանի զարգացման և ռեֆորմների հարցերով պետական հանձնաժողովը նախազգուշացրել է մի շարք համաշխարհային տեխնոլոգիական ընկերությունների՝ այդ թվում Intel Corp.-ին, Qualcomm Inc.-ին, ARM Holdings PLC and SK Hynix Inc.-ին, Microsoft Corp.-ին, Samsung Electronics Co.-ին, Nokia Corp-ին, որ եթե նրանք սատարեն Չինաստանի հետ առևտրային կապերի ուղղությամբ ԱՄՆ-ի քաղաքականությունը, ապա կարող են բախվել որոշակի հետևանքների, հաղորդում է The Wall Street Journal-ին:
Ի պատասխան՝ Չինաստանը կազմել էր օտարերկրյա ընկերություններից իր համար անհուսալի իրավաբանական անձանց ցանկը, որոնք դադարել էին մատակարարել ապրանքները Չինաստանին կամ ձեռնարկել էին այլ գործողություններ, որոնք բախվում էին չինական արտադրողների շահերի հետ: