Մոլդովայի Սահմանադրական դատարանը Դոդոնին ժամանակավորապես հեռացրել է պաշտոնից
Մոլդովայի սահմանադրական դատարանը նախագահի լիազորությունները ժամանակավորապես փոխանցել է վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Պավել Ֆիլիպին, փոխանցում է РИА Новости-ն:
Ինչպես տեղեկացնում է Սահմանադրական դատարանի մամուլի ծառայությունը, նման որոշում է ընդունվել խորհրդարանն արձակելու և արտահերթ ընտրություններ նշանակելու նպատակով:
Նախագահ Իգոր Դոդոնի՝ խորհդարան արձակելուց հրաժարվելը դիտարկվում է որպես սահմանադրական պարտականությունների չկատարում, նշվում է դատարանի հայտարարությունում: