Հայաստանի Հանրապետության 23 համայնքում հունիսի 9-ին անցկացվեցին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, որոնց, նախնական տվյալներով, մասնակցել է 32 հազար 523 ընտրող կամ ընտրողների 44,36 տոկոսը։
Առավելագույն մասնակցությունը գրանցվել է Գորայք համայնքում, որտեղ ընտրություններին մասնակցել է 1 408 ընտրողների 76,07 տոկոսը, նվազագույնը՝ Հայկավան համայնքում, որտեղ ընտրություններին մասնակցել է 970 ընտրողների 16,49 տոկոսը։
Հիշեցնենք, որ 23 համայնքներից 14-ում ընտրությունները հերթական էին, իսկ 9-ում՝ արտահերթ: Նշված համայնքներից 12-ում ընթացել են համայնքի ղեկավարի, 8 համայնքում` ավագանու անդամի, իսկ 3-ում՝ միաժամանակ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ: