Եվրոպան մինչ օրս միջուկային գործարքի գծով չի ձեռնարկել քայլերը, որոնք կգոհացնեին Թեհրանին: Այդ մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին:
«Այն, ինչ մինչ օրս արել է Եվրոպան, մեզ չի գոհացնում, մենք մեր հույսերն այդքան էլ չենք կապում INSTEX-ից»,- Մուսավիի խոսքը մեջբերել է Fars գործակալությունը, ով հավելել է, որ Թեհրանը Եվրոպայից գործնական քայլեր չի տեսել միջուկային գործարքի մասով:
Ավելի վաղ Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները հայտարարել են Իրանի հետ հաշվարկների INSTEX համատեղ մեխանիզմի գրանցման մասին: Առաջին փուլում այն պետք է ապահովի դեղորայքի, բժշկական սարքավորումների և գյուղատնտեսական արտադրանքի մատակարարումները: