Անցած տարիներին ԵՏՄ-ն ապացուցել է իր կայացած լինելը՝ գրանցելով դրական դինամիկա առանցքային տնտեսական ցուցանիշներով: Հունիսի 10-ին «ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության տարի. մարտահրավերներ և հնարավորություններ» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ այս մասին ասաց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:
Նրա խոսքով՝ շատ ոլորտներում կարևոր որոշումներ են ընդունվել: «2018 թվականին ԵԱՏՄ երկրներում տնտեսական ցուցանիշների համոզիչ աճ է գրանցվել, ընդ որում՝ 2017 թվականի համեմատության ներքին շուկայում վաճառքը մեծացել է 9,2 տոկոսով, իսկ երրորդ երկրների հետ՝ 18,8 տոկոսով: Ընդ որում՝ արտահանումն աճել է 26,8 տոկոսով»,- հավելեց նախարարը: