Բրիտանական Մանչեսթում ինքնաթիռի ուղևորը պատահաբար բացել է արտակարգ իրավիճակների համար նախատեսված ելքի դուռը ՝ մինչ օդանավը կթռչեր, ինչը հանգեցրել է մի շարք չվերթների հետաձգման: Այս մասին հայտնում է Regnum-ը` հղում կատարելով The Independent-ին:
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել հունիսի 7-ի երեկոյան՝ դեպի Իսլամաբադ թռիչքի պատրաստվող ինքնաթիռում:
Չնայած վահանակին, որը պահանջում էր կապել ամրագոտին, ուղևորներից մեկը որոշել էր գնալ զուգարան: Կինը սխալվել էր ու զուգարանի դռան փոխարեն բացել էր արտակարգ ելքի դուռը, որից հետո ինքնաթիռը կանգնեցվել է, ուղևորները իջեցվել են ինքնաթիռից ու թռիչքն իրականացվել է հաջորդ առավոտյան։
Պակիստանի միջազգային ավիաուղիների աշխատակիցները ներողություն են խնդրել ուղևորներից թռիչքը հետաձգելու համար: