Ղազախստանի իրավապահ մարմինները հունիսի 9-ին և 10-ին շուրջ 700 մարդու են բերման ենթարկել չարտոնված ակցիաներին մասնակցելու համար: Այդ մասին հունիսի 11-ին հայտնել Է Ղազախստանի ՆԳ նախարարության մամուլի ծառայության ղեկավարը:
«Առաջին օրը 500 մարդ Էր ձերբակալվել հանրահավաքների ժամանակ: Երկրորդ օրը մոտավորապես 200 մարդ Է տեղափոխվել ոստիկանություն»,- նշում է աղբյուրը:
Ինչպես նշել են ՆԳ նախարարությունում, Նուր Սուլթան և Ալմաթի քաղաքներում դատարանի կողմից արգելված «Ղազախստանի ժողովրդավարական ընտրությունը» ծայրահեղական կազմակերպության ակտhվ կողմնակիցները հունիսի 9-ին և 10-ին «անօրինական հանրահավաքներ են կազմակերպել ընտրությունների ժամանակ հասարակական իրադրությունն ապակայունացնելու համար»: