Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը խնդրել է նախագահին լուծարել խորհրդարանը և նշանակել նոր արտահերթ ընտրություններ:
Ցիպրասը բացատրել է, որ այդ մասին պետք է խնդրեր Եվրախորհրդարանի ընտրություններում իշխող ՍԻՐԻԶԱ կուսակցության պարտությունից հետո:
«Ընտրություններից հետո ստեղծել է նախընտրական իրավիճակ»,-ասել է Ցիպրասը:
Իր խոսքով՝ այդ իրավիճակը չպետք է ազդեցություն ունենա տնտեսության վրա: Ցիպրասը հայտնել է, որ ինքն ուզում է ստանալ ժողովրդի մանդատը: