ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը երկուշաբթի միաձայն հավանություն է տվել բանաձևին, որը Վաշինգտոնի վարչակազմին կոչ է անում 2017 թվականին ընդունված «Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին» օրենքի (CAATSA) շրջանակում Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների բազմակողմանի կիրառման, եթե Անկարան ստանա С-400 ռուսական զենիթահրթիռային համակարգերը:
ԱՄՆ-ն ակտիվորեն փորձում է կանխել C-400 ձեռք բերելու Թուրքիայի փորձերը: Ավելի վաղ Վաշինգտոնը նախազգուշացրել էր Անկարային, որ այդ զենքի ձեռքբերման դեպքում ԱՄՆ-ն կարող է մերժել Թուրքիային F-35 կործանիչների վաճառքի հարցում:
Օրենսդիրները դատապարտել են գործարքը և կարծում են, որ «այն սպառնում է ամերիկա-թուրքական միության ամբողջականությանը և խաթարում է ՆԱՏՕ-ն»:
Կոնգրեսի բանաձևերը զուտ հռչակագրային բնույթ ունեն, իսկ դրանց դրույթները պարտադիր չեն կատարման համար: