Եգիպտոսի արտաքին գործերի նախարարությունը Մեծ Բրիտանիայից պահանջել է վերադարձնել Թութանհամոնի քարե կիսանդրին, հաղորդում է Arab News-ը։
Կիսանդրին հուլիսի 4-ին պետք է վաճառքի հանվի Christie’s աճուրդի տանը։
«Լոնդոնում Եգիպտոսի դեսպանատունը, իր հերթին, դիմել է բրիտանական ԱԳՆ և աճուրդի տուն՝ հայտարարելով հուշարձանի նկատմամբ Եգիպտոսի իրավունքների մասին», -ասվում է գերատեսչության հայտարարությունում։