Վրաստանը հաջողությամբ կավարտի ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին անդամակցելու իր ճանապարհը, չնայած այն բանին, որ դաշինքին անդամակցելու կոնկրետ ծրագիր չկա: Այդ մասին AP գործակալությանը տված հարցազրույցում հայտնել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:
«Ես ՆԱՏՕ-ին անդամակցելու գործողությունների ծրագիր չունեմ, սակայն, իմ կարծիքով, պարզ է, որ Վրաստանը հաջողությամբ կավարտի ՆԱՏՕ-ին, ինչպես նաև ԵՄ-ին անդամակցելու իր ճանապարհը՝ փոքր-ինչ այլ կերպ, բայց զուգահեռ ռեժիմով»,- ասել է Զուրաբիշվիլին:
Նա նաև կոչ է արել արևմտյան երկրների ղեկավարներին՝ Ռուսաստանի ներկայացուցիչների հետ բանակցություններում բարձրացնել Վրաստանի հարցը: