Հունիսի 12-ին Ադրբեջանի Գաբալա քաղաքում տեղի կունենա Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումը: Այս մասին հայտնում է minval.az-ը՝ հղում կատարելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը:
Նշվում է, որ Զաքիր Հասանովի, Հուլուսի Աքարի ու Լևան Իզորիայի հանդիպման ընթացքում տեղի կունենա եռակողմ ձևաչափով համագործակցության զարգացման հեռանկարի, տարածաշրջանային նախագծերի անվտանգության ապահովման շուրջ կարծիքների փոխանակում: