Ռուսաստանի Դաշնությունը բարձր է գնահատում Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի նախագահությամբ պայմանավորված մեր երկրի ձգտումները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հունիսի 11-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:
«Ռուսաստանում բարձր են գնահատել տարվա սկզբին Նիկոլ Փաշինյանի այցը Մոսկվա՝ միությունում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները ներկայացնելու նպատակով: Եվ մենք տեսնում ենք Հայաստանի նախագահության ձգտումը, արժանի կերպով անցկացնել ընթացող տարին: Դրա ապացույցն է այստեղ հաջող անցած ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը: Ինչպես գիտեք, որոշում է կայացվել հոկտեմբերի 1-ին Երևանում անցկացնել ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը, այսինքն՝ երկրների ղեկավարների մակարդակով: Իհարկե, մենք այդ առիթով սպասում ենք ՌԴ նախագահի այցին»,- ասել է դեսպանը: