Ներկայիս Թուրքիայի Մերսին նահանգի Չամլըյայլա գավառում ավերակ վիճակում գտնվող Կիլիկիայի հայկական Օշինի դղյակը (թուրք. անվանումը` Սինապի ամրոց) վերականգման կարիք ունի: Այդ մասին, ըստ Akunq.net-ի, հաղորդում է թուրքական «Դողան» լրատվական գործակալությունը:
Աղբյուրի փոխանցմամբ` սույն հայկական միջնադարյան դղյակը 10-րդ և 11-րդ դարերում հայերի կողմից գործածվել է պաշտպանական նպատակներով, սակայն ներկայում ավիրված վիճակում է: Տեղի բնակիչներն անհանգստանում են, թե դղյակը շուտով լիովին կվերանա:
«Ամրոցը ողբալի վիճակում է գտնվում: Երեխաներս ցանկացան տեսնել այն, բերեցի, բայց լրիվ քանդված է: Վախենում եմ ներս մտնել: Անհանգստանում եմ, թե երեխաներիս վրա քար կընկնի», - ասել է այցելուներից մեկը: