Հայաստանը արտադրող երկիր դարձնելը տնտեսական հեղափոխության ամենակարևոր սկզբունքներից է: Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում, շարունակելով.
«Երկարաժամկետ իմաստով՝ չմշակված հումքի, նույնիսկ չմշակված գյուղմթերքի արտահանումը երկրից պետք է հասցնել նվազագույնի, եթե չասենք՝ պետք է բացառել, որովհետև սա է բարեկեցության հասնելու, աղքատությունը հաղթահարելու վստահելի ճանապարհը: Առողջություն բոլորիդ»: