ՌԴ-ի ԱԳ նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով ԱՄՆ-ի գործողություններն Իրանի դեմ, հայտարարել է, որ առկա է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը չկատարելու՝ աշխարհին հարկադրելու փորձ՝ մեկ երկիր խեղդելու համար, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Սահմանաքանակները, որոնք Իրանի համար սահմանվել են ցածր հարստացված ուրանի և ծանր ջրի արտադրության առումով, ուղեկցվել են այդ համատեղ ծրագրում արձանագրված պայմանավորվածությամբ, որ Իրանը կիրականացնի այդ աշխատանքները, իսկ ավելցուկները, որոնք կգերազանցեն սահմանաքանակները, նա կվաճառի արտասահմանում, ինչն էլ տեղի է ունեցել այս բոլոր տարիներին: Այժմ Միացյալ Նահանգները բոլոր երկրներին արգելել է Իրանից գնել այդ ավելցուկները»,- ասել է Լավրովը «Պրիմակովյան ընթերցումներ» համաժողովում:
«Պայմանագրաունակության բացակայութունը, հավանաբար, ամենամեղմն է, որ կարելի է ասել, որովհետև առկա է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը չկատարելու՝ ամբողջ աշխարհին հարկադրելու փորձ՝ մեկ երկիր խեղդելու նպատակին հասնելու համար»,- հավելել է նա: