ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից ներկայացված հայցադիմումը Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Լարիսա Սարգսյանը ընդունել է վարույթ: Այս մասին հայտնում է Tert.am-ը` հղում կատարելով դատական տեղեկատվական համակարգին:
Նշենք, որ հայցադիմումը կազմված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ, 122-րդ հոդվածների պահանջների պահպանմամբ, ուստի ելնելով դրանից դատարանը որոշել է Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի կողմից ներկայացված հայցադիմումն ընդունել վարույթ, գործը նախապատրաստել դատաքննության:
Որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և բողոքարկման ենթակա չէ:
Դատական նիստը տեղի կունենա վաղը 16:30-ին: