Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմին Եվրո-2020-ի ընտրական փուլի արտագան խաղում Հունաստանի դեմ տոնած հաղթանակ կապակցությամբ:
«Երկու խաղում 6 գոլ և երկու հաղթանա՞կ: Սա արդեն լուրջ է: Շնորհավորում եմ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականին՝ թեժ ֆուտբոլային աշնան սպասումով», - ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետը:
Ազգային հավաքականին հաղթանակի կապակցությամբ շնորհավորել է նաև ՀՖՖ նախագահ, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյան, ով տեսակապի միջոցով կապվել է ընտրանու անդամների հետ:
Եվրո-2020-ի ընտրական փուլի 4-րդ տուրում Հայաստանի հավաքականը Աթենքում հաղթեց Հունաստանի հավաքականի 2:3 հաշվով:
Այժմ Հայաստանի հավաքականը մրցաշարային աղյուսակում 3-րդ հորիզոնականում է և զիջում է միայն Իտալիայի և Ֆինլանդիայի թիմերին: