Ղազախստանի նախագահի ընտրություններում հաղթած Քասըմ-Ժոմարտ Տոկաևը երդում էտվել է հանրապետության ժողովրդին և ստանձնել պետության ղեկավարի պաշտոնը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Հանդիսավոր կերպով երդվում եմ ծառայել Ղազախստանի ժողովրդին, խստիվ պահպանել Ղազախստանի Սահմանադրությունն ու օրենքները, երաշխավորել քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները, բարեխղճորեն կատարել Ղազախստանի Հանրապետության նախագահի՝ ինձ վրա դրված բարձր պարտականությունները»,- ասել է նա հունիսի 12-ին մայրաքաղաք Նուր Սուլթանում կայացած հանդիսավոր արարողության ընթացքում: Ղազախստանում թվով վեցերորդ նախագահական ընտրություններն անցկացվել են հունիսի 9-ին: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ դրանցում ձայների 70,96 տոկոս արդյունքով հաղթանակ է տարել Տոկաևը, որին առաջադրել էր երկրի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի գլխավորած Nur Otan կուսակցությունը: