Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն չորեքշաբթի սկսում է Իրան պաշտոնական այցը, որի ժամանակ կհանդիպի Իրանի նախագահ Հասան Ռոհանիի, ինչպես նաև իսլամական հանրապետության ղեկավար և հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի հետ: Սա 1978 թվականից ի վեր Ճապոնիայի վարչապետի առաջին ուղևորությունն է Իրան:
Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղարը նշել է, որ այցը նվիրված է նաև Տոկիոյի և Թեհրանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 90-ամյակին: Ինքը՝ Աբեն հայտարարել է, որ Իրան այցելության ժամանակ հույս ունի ամրապնդել այս երկրի հետ բարեկամական հարաբերությունները: