Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին նոր կաղնի կուղարկի, հայտնել է The Guardian-ը:
Երկու առաջնորդները 2018 թ. ապրիլին Մակրոնի պետական այցի ընթացքում Վաշինգտոնում նշել են Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի միջև հատուկ հարաբերությունները` Սպիտակ տան առջև կաղին տնկելով:
Սպիտակ տան աշխատակիցները հաստատել են, որ տնկին չորացել է:
Տնկիի չորանալու փաստը համեմատել են երկու երկրների ղեկավարների միջև վերջին շրջանում նկատվող լարված հարաբերության հետ: