2020 թվականի ընտրություններին ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը ընտրվելու դեպքում խոստացել է միջոցներ գտնել բուժելու քաղցկեղը: Ինչպես հաղորդում է Gazeta-ն` հղում կատարելով Fox News-ին, նման հայտարարությամբ նա հանդես է եկել ամերիկյան Օտտումա քաղաքում ելույթի ժամանակ:
Բայդենի որդին 2015 թվականին 46 տարեկանում մահացել է գլխուղեղի քաղցկեղից:
«Դրա համար ես այդքան երկար աշխատել եմ իմ կարիերայի ընթացքում, որպեսզի համոզվեմ, որ... Ես խոստանում եմ, որ նախագահ ընտրվելու դեպքում, դուք կտեսնեք ամենակարեւոր բանը, որը կփոխի Ամերիկան, մենք կհաղթահարենք քաղցկեղը», - ասել է Բայդենը: