Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան ադրբեջանական Գաբալայում երկկողմ բանակցություններ Է վարել ադրբեջանցի իր պաշտոնակից Զաքիր Հասանովի հետ և ստորագրել 2019 թվականին պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցության պլանը:
«Հանդիպմանը Վրաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունները ռազմական ոլորտում և հույս հայտնել, որ համագործակցությունն Էլ ավելի կխորանա ապագայում: «…» Լևան Իզորիան և գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն ստորագրել են 2019 թվականին Վրաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարությունների երկկողմ համագործակցության պլանը»,-ասված Է հաղորդագրության մեջ:
Թբիլիսիի, Բաքվի և Անկարայի միջև եռակողմ բանակցությունները վարվում են 2012 թվականից: