Շախմատի Հայաստանի տղամարդկանց թիմի առաջատար Լևոն Արոնյանը շարունակում է ելույթները Նորվեգիայի միջազգային մրցաշարում:
Norway Chess մրցաշարի 7-րդ տուրում Արոնյանի հակառակորդը Չինաստանից Յանջի Յուն է: Դասական պարտիան ավարտվեց ոչ-ոքի: Գրոսմայստերները կիսեցին միավորը նաև արագ շախմատում:
Այժմ Արոնյանը մրցաշարային աղյուսակում երկրորդն է 9 միավորով: Առաջատարը 11 միավորով աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենն է: