Իրանը մոտ ապագայում չի պալանավորում երկխոսություն նախաձեռնել ԱՄՆ-ի հետ և պահանջում է չեղարկել նավթի արտահանմանը վերաբերող պատժամիջոցները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ մասին հունիսի 13-ին հայտնել է Kyodo գործակալությունը՝ վկայակոչելով իրանական կառավարության մի աղբյուր:
«Իրանը մոտ ապագայում երկխոսություն չի սկսի ԱՄՆ-ի հետ»,- գործակալությունը մեջբերել էնրա խոսքը: Դրա հետ մեկտեղ նշվում է, որ Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի և Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի միջև հունիսի 12-ին կայացած բանակցությունների ընթացքում իրանական կողմը դիմել է Տոկիոյին՝ անձամբ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին փոխանցել նավթի մատակարարումների նկատմամբ պատժամիջոցները հանելու պահանջը: