Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Սաջիդ Ջավիդն ստորագրել է WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին արտահանձնելու վերաբերյալ ԱՄՆ-ի արդարադատության նախարարության խնդրագիրը:
«Կա Միացյալ Նահանգների կողմից արտահանձնման խնդրագիրը, որը դատարանը քննելու Է վաղը: Երեկ ես ստորագրել եմ արտահանձման խնդրագիրը և վավերացրել այն»,- ասել է նախարարը BBC-ին տված հարցազրույցում: