Օմանի ծոցում հունիսի 13-ին նավթային երկու լցանավ է հարձակման ենթարկվել, հայտնում է Press TV հեռուստաալիքը:
Իրանական ԶԼՄ-ները նշում են, որ լցանավերի գտնվելու վայրում լսվում են պայթյունների ձայներ: Պակիստանի և Օմանի ծովային նավահանգիստներն աղետի ազդանշան են ստացել գրոհի ենթարկված լցանավերի անձնակազմերից:
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ լցանավերի անձնակազմերը տարհանվել են: Փրկարարական գործողությունն իրականացրել է Իրանը, 44 մարդ տեղափոխվել է այդ երկրի տարածք: