2019 թվականի Խաղաղասիրության գլոբալ վարկանիշում (Global Peace Index-2019) Հայաստանը 163 երկրների շարքում զբաղեցրել է 118-րդ հորիզոնականը:
Նախորդ տարվա համեմատությամբ` Հայաստանն իր դիրքերը բարելավել է 3 կետով` հայտնվելով խաղաղասիրության միջին մակարդակ ունեցող երկրների ցուցակում:
Վարկանիշում Վրաստանը զբաղեցնում է 99-րդ, Ադրբեջանը` 130-րդ, Իրանը` 139-րդ, իսկ Թուրքիան` 152-րդ տեղը:
Խաղաղասիրության համաշխարհային վարկանիշը գլխավորել է Իսլանդիան, այս ցուցանիշով ամենավատ երկիրն Աֆղանստանն է: