ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Բրյուսելում հանդիպել է ԵՄ բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
«Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի հետ` Հայաստան-ԵՄ Գործընկերության խորհրդի 2-րդ նիստի նախօրեին»,- գրել է Նաղդալյանը:
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի գլխավորած պատվիարկությունը աշխատանքային այցով Բրյուսելում է՝ մասնակցելու Հայաստան-ԵՄ Գործընկերության խորհրդի երկրորդ նիստին: