Ղազախստանում հունիսի 9-ին կայացած նախագահական ընտրությունների օրվանից չարտոնված բողոքներին մասնակցելու համար ձերբակալվել և վարչական պատասխանատվության Է ենթարկվել 957 մարդ: Հունիսի 13-ին կայացած ճեպազրույցում այդ մասին հայտնեց Գլխավոր դատախազության հասարակական շահերի պաշտպանության ծառայության պետ Սափարբեկ Նուրպեիսովը:
Դատախազության մարմինները միջնորդել են 670 անձանցից 311-ի կալանքների ժամկետների կրճատման մասին, դատարաններն այդ խնդրագրերը բավարարել են, կալանավորներն ազատ են արձակվել:
Հիշեցնենք, որ հունիսի 9-ին և 10-ին Ալմաթիում և Նուր Սուլթանում տեղի են ունեցել չարտոնված ակցիաներ՝ նախագահական ընտրությունները բոյկոտելու կոչով: Քվեարկության օրն այդ քաղաքներում ոստիկանությունը բերման Է ենթարկել շուրջ 500, հունիսի 10-ին՝ շուրջ 200 մարդու: