Ֆրանսիայի նախագահ էմանուել Մակրոնը հունիսի 17-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիիհետ կքննարկի Ուկրաինայի արևելքում հակամարտության կարգավորումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հունիսի 13-ին հայտնել են Ֆրանսիայի ղեկավարի վարչակազմում:
Ինչպես նշել են Ելիսեյան պալատում, հանդիպման ընթացքում նախագահները կքննարկեն այն բարեփոխումները, որոնք մտադիր է իրականացնել Ուկրաինայի նոր նախագահը, երկկողմ հարաբերությունների հարցերը, ինչպես նաև Ուկրաինայի արևելքում հակամարտության կարգավորման հեռանկարները՝ Մինսկի համաձայնագրերին համապատասխան և Ֆրանսիայի ու Գերմանիայի աջակցությամբ՝ նորմանդական ձևաչափի շրջանակում»:
Հունիսի 13-ին ուկրաինական պետության ղեկավարի մամուլի ծառայությունը հաստատել է ավելի վաղ ԶԼՄ-ների տարածած տեղեկատվությունն այն մասին, որ հունիսի 17-ին Զելենսկին կայցելի Ֆրանսիա, իսկ 18-ին՝ Գերմանիա:
Նախագահի վարչակազմի տվյալներով՝ այցի ծրագիրը նախատեսում է Զելենսկիի հանդիպումները Ֆրանսիայի ու Գերմանիայի ղեկավարության, ինչպես նաև այդ երկրների խորհրդարանների ղեկավարների ու բիզնեսի ներկայացուցիչների հետ: