Հունիսի վերջին Սառա Սանդերսը կհեռանա Սպիտակ տան մամուլի քարտուղարի պաշտոնից: Այս մասին Twitter-ում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
«Նա անչափ յուրահատուկ, մեծ տաղանդի տեր անհատ է, որն անհավանական աշխատանք է կատարել: Հուսով եմ, որ նա կորոշի առաջադրվել Արքանզասի նահանգապետի պաշտոնում: Նա ֆանտաստիկ կլիներ: Սառա, շնորհակալություն հոյակապ կատարած աշխատանքի համար»,- գրել է ԱՄՆ նախագահը:
Ոչինչ չի հաղորդվում նրա հեռանալու պատճառների կամ այն մասին, թե ով է զբաղեցնելու այդ պաշտոնը:
Հիշեցնենք, որ Սանդերսը Սպիտակ տան մամուլի քարտուղարի պաշտոնը զբաղեցրել է 2017 թվականի հուլիսից: