ԱՄՆ Կենտրոնական հարմանատարությունը հայտարարել է, որ նավթատարերի վրա հարձակման կապակցությամբ Օմանի ծոց է ուղարկում հրթիռային կործանիչ:
«ԱՄՆ ՌԾՈՒ Mason (DDG 87) նավը դեպքի վայր է ուղևորվել օգնություն ցուցաբերելու համար», - ասվում է CENTCOM-ի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում:
Արաբական և իրանական լրատվամիջոցները հունիսի 13-ին հայտնել էին երկու նավթատարի վրա հարձակման մասին: ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները հարձակման մեջ մեղադրում են Իրանին: Թեհրանը կտրականապես հերքում է այդ մեղադրանքները: