Մելբուռնում հանրահավաք է անցկացվում ԱՄՆ Ասանժի արտահանձնման դեմ
Ավստրալիայի Մելբուռն քաղաքում Մեծ Բրիտանիայի հյուպատոսարանի մոտ հանրահավաք է անցկացվում ԱՄՆ WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի արտահանձնման դեմ: Հանրահավաքի արդյունքում ձերբակալվել է առնվազն երկու մարդ:
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Սաջիդ Ջավիդն ստորագրել է Ասանժին արտահանձնելու ԱՄՆ-ի արդարադատության նախարարության խնդրագիրը՝ ընդգծելով, որ այդ հարցի վերաբերյալ վերջնական որոշումը պետք Է ընդունի Լոնդոնի դատարանը:
Ասանժի արտահանձնման գործի շուրջ հերթական լսումները տեղի կունենան հունիսի 14-ին Լոնդոնում: