Ուկրաինայի 5-րդ նախագահ Պյոտր Պորոշենկոն հույս ունի, որ իր թիմը կկարողանա միավորվել գործող նախագահ Վլադիմիր Զելենսկիի «Ժողովրդի ծառա» կուսակցության հետ՝ Ուկրաինան դեպի Եվրամիություն և ՆԱՏՕ ուղղորդելու նպատակով: Այս մասին Պորոշենկոն հայտարարել է «Прямий» հեռուստաալիքի եթերում, փոխանցում է «Интерфакс-Украина» -ին:
«Հուսով եմ, որ մեզ կհաջողվի միավորվել, որպեսզի շարունակենք մեր ընթացքը դեպի Եվրամիություն և ՆԱՏՕ»,- ասել է Պորոշենկոն՝ պատասխանելով ապագա խորհրդարանում Զելենսկիի թիմի հետ միավորվելու հնարավորության մասին հարցին:
Պորոշենկոն հայտնել է, որ 2023թ.-ին Ուկրաինան ԵՄ մուտք գործելու մասին հայտ պետք է ներկայացնի: Նա հավելել է, որ պատրաստ է օգնել Զելենսկիին հաջողությամբ իրականացնել այդ ուղղությմաբ իրականացվելիք իր առաջին օտարերկրյա այցերը: